ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2027 թվականին երկրի պաշտպանության, սպառազինության և կայունության ապահովման համար Եվրամիությունից կպահանջվի առնվազն 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն։ «Հենց մեր ուկրաինական ուժը, մեր բանակը, մեր տեխնոլոգիաներն են օգնում երաշխավորել նաև եվրոպական անվտանգությունը, ձեր անվտանգությունը»,- ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ասել է Զելենսկին։               
 

Արծրուն Հովհաննիսյան. Խոցվել է 9 ԱԹՍ, երկուսը` ՀՀ տարածքում

Արծրուն Հովհաննիսյան. Խոցվել է 9 ԱԹՍ, երկուսը` ՀՀ տարածքում
19.10.2020 | 12:50

Ադրբեջանը հերթական անգամ չպահպանեց հրադադարի պայմանը, որն առաջարկել էր ֆրանսիական կողմը՝ ասուլիսում նշեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Ըստ նրա` ադրբեջանական զինված ուժերը հյուսիսային ուղղությամբ հերթական հարձակման փորձն են կատարել, «ջախջախվել, ետ շպրտվել` որևէ նշանակալի առաջխաղացում չունենալով»:

Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ մյուս հարձակումները ևս նման ավարտ են ունեցել: «Այլ ուղղությամբ շարունակվել են հարձակողական մարտերը: Համառ մարտերի արդյունքում որոշակի տեղաշարժեր ունեն, որոնց մասին շատ են բարձրաձայնում, բայց կանխավ ասեմ` ինչպես ի սկզբանե ներկայացրել եմ, այս պատերազմում, որ չափազանց ուժգին, սաստիկ կրակային խտություն ունի, առանձին բնագծերի, հորինված կամ իրական նշաձողերով արտահայտված տեղանքների անուններ, բարձունքներ և այլն, դրանց առաջնորդվելով հաջողություններով ֆիքսեն ակնհայտ չէ», - նշեց նա:


Հովհաննիսյանի փոխանցմամբ` 20:30-ի դրությամբ խոցվել է 9 ԱԹՍ, որից երկուսը` ՀՀ տարածքում:

Դիտվել է՝ 2552

Մեկնաբանություններ